Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012

Պատվաստումները փրկում են միլիոնավոր կյանքեր

Պատվաստումները փրկում են միլիոնավոր կյանքեր

Ընդամենը 200 տարի առաջ բժիշկներն անկարող էին պայքարել դեռևս հնուց եկած աղետաբեր ծաղիկ հիվանդության դեմ: 18-րդ դարում ամեն տարի ծաղկի հիվանդությունից մահանում էր 400 հազար եվրոպացի, և պատվաստումն այդ վարակից իսկական հրաշք համարվեց:

 

Ներկայումս բժիշկներն ստեղծում են պատվաստանյութեր, որոնք, ըստ էության, առավել սարսափելի հիվանդությունների են կարողանում հաղթել: 

 

Ժամանակակից կանխարգելիչ պատվաստանյութերը հրաշքներ են գործում: Կարող են վտանգավոր հիվանդություններից տասնամյակներ կամ նույնիսկ ամբողջ կյանքում պաշտպանել:  

 

Պատվաստումներ կատարվում են երեխայի ծնվելու առաջին իսկ պահերից, որոնք հետագայում պաշտպանում է երեխային առավել ծանր դեպքերից: Բոլոր մայրերն էլ գիտեն, որ փոքրիկների համար ծանր հիվանդություններից է նաև դիաերան, որը բժշկական գրականության մեջ նկարագրվել է դեռ վաղ անցյալում: Մինչև 20-րդ դարի 70-ական թվականների սկիզբը դիարեային հիվանդությունների էթիոլոգիան երեխաների մոտ բացահայտվում էր միայն 30 տոկոս դեպքերում:

 

1973 թվականին ավստրալացի հետազոտող Ռուտ Բիշոլն էլեկտրոնային մանրադիտակով ուսումնասիրելով դիարեայով հիվանդ երեխաների 12-մատնյա աղու էպիթելի բջիջները հայտնաբերեց վիրուս: Հետագայում այդ վիրուսն անվանեցին «ռոտավիրուս», քանի որ այն նման էր «անիվի» («ռոտա» լատիներեն նշանակում է անիվ):

 

Ռոտավիրուսները նորածինների և երեխաների շրջանում ծանր փորլուծային հիվանդություններից ամենատարածված պատճառն են: Աշխարհում գրեթե ամեն մի երեխա մինչև 5 տարեկանը հիվանդանում է ռոտավիրուսային վարակով: Անկախ սանիտարահիգիենիկ պայմաններից, ռոտավիրուսային վարակները շարունակում են մահվան պատճառ դառնալ, քանի որ ռոտավիրուսները փոխանցվում են հիմնականում կղանքա-բերանային ճանապարհով` անմիջապես մեկ անձից մյուսին կամ վարակված առարկաների միջոցով: Բացի այդ վիրուսը կայուն է արտաքին միջավայրում և կարող է պահպանել կայունությունը շաբաթներ և ամիսներ շարունակ: Ռոտավիրուսների բարձր մահացությունը շարունակում է արդիական խնդիր մնալ ամբողջ աշխարհում, չնայած լայնածավալ բուժումներին: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ինչպես մասնագետներին, այնպես էլ ազգաբնակչությանը տեղեկացնել ռոտավիրուսների դեմ պատվաստումների անհրաժեշտության մասին: 

 

Այդ նպատակով օրերս Առողջապահության նախարությունը, UNISEF-ի աջակցությամբ, Ծաղկաձորում անցկացրեց իրազեկման դասընթացներ լրագրողների համար: 

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը սեմինարի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, որը ներկայացրեց նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, կարևորեց լրագրողների դերը հանրային առողջության խնդիրների անկողմնակալ լուսաբանման գործում:«Հարկ եմ համարում հիշեցնել, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստումների լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը, որի արդյունքում աշխարհում ընդհանուր առմամբ կտրուկ նվազեց ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Հիմք ընդունելով պատվաստումների կարևորությունը և բարձր արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում, Առողջապահության նախարարությունը շարունակում է նոր պատվաստումների միջոցով նոր հիվանդությունների վերահսկման և կառավարման ռազմավարությունը: Այս դասընթացների կազմակերպման նպատակն է ձեզ ծանոթացնել ռոտավիրուսային վարակիչ հիվանդության և վերջինիս կանխարգելման համար պլանային պատվաստումներում ներդրվող` նոր ռոտավիրուսային պատվաստանյութի առանձնահատկությունների հետ», ասված էր նախարարի ուղերձում:

 

Դասընթացի հիմնական բանախոս ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բավական հանգամանալից ներակայացրեց ռոտավիրուսային վարակի հետևանքով առաջացած դիարեայի հիվանդության ծանր հետևանքների և հնարավոր կանխարգելման միջոցառումների մասին:

 

Վարակման առումով առավել խոցելի են 6-24 ամսական երեխաները: Մինչև 3 ամսականների շրջանում ռոտավիրուսներով վարակվածության մակարդակը համեմատաբար ցածր է շնորհիվ մայրական պասիվ հակամարմինների և կրծքի կաթի պաշտպանական հատկությունների: Գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանը վարակվում է ռոտավիրուսով ամենաքիչը մեկ անգամ, իսկ առաջին վարակումը, որպես կանոն, տեղի է ունենում մինչև 2 տարեկանը: 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ի համագործակցությամբ, հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածությունը պարզելու և պատվաստումների ներդրման անհրաժեշտությունը գնահատելու համար 2009 թվականի փետրվարից Երևանի 2 հիվանդանոցներում`«Արաբկիր» բժշկական համալիրում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրականացրել է դիարեայով  հիվանդ երեխաների նպատակային հսկողություն: 2009-2011թթ. ռոտավիրուսային վարակի դեպքի բնորոշմանը համապատասխանող դիարեայով հոսպիտալացված մինչև 5 տարեկան երեխաների մոտ 40%-ը պայմանավորված էր ռոտավիրուսային վարակով:  

 

ԱՀԿ-ի գնահատմամբ, ամեն տարի ռոտավիրուսային վարակի պատճառով աշխարհում մահանում է կես միլիոնից ավելի մարդ և ավելի քան 2 մլն նորածին ու երեխա հոսպիտալացվում է խիստ ծանր փորլուծության հետևանքով: 2008թ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է ռոտավիրուսային վարակից 3.200 մահ: Մեր տարածաշրջանում, համաճարակաբանական  հսկողության տվյալներով, ռոտավիրուսային վարակով պայմանավորված հոսպիտալացումները կազմում են մինչև 5 տարեկան երեխաների շրջանում փորլուծային հիվանդություններով հոսպիտալացման դեպքերի ընդհանուր թվի 37%-ը:

 

Ռոտավիրուսային դիարեաների կլինիկական պատկերը նման է այլ հարուցիչներով առաջացած դիարեաներին: Ռոտավիրուսային վարակի ախտորոշման հաստատման համար պարտադիր կատարվում է լաբորատոր հետազոտություն: Ռոտավիրուսների պատվաստանյութը լավագույն միջոցն է կանխելու ռոտավիրուսների վարակի ծանր դեպքերը:

 

2006թ. ռոտավիրուսների պատվաստանյութերը ներդրվել են աշխարհի 28 երկրների պլանային պատվաստումների օրացույցում: 

 

Չափավոր կլիմայական պայմաններում, ռոտավիրուսային վարակի հիվանդացության բարձրացում արձանագրվում է առավելապես ցուրտ ամիսներին: Հայաստանում ևս հիվանդացության բարձրակետը ցուրտ ամիսներն են` նոյեբերից-մայիս ընկած ժամանակահատվածը: Այդ իսկ պատճառով 2012թ. հոկտեմբերի 1-ից մեզ մոտ կհայտարարվի 6-12 շաբաթական երեխաների դիարեային հիվանդության դեմ ռոտավիրուսային պատվաստումների մեկնարկը: 

 

Բավական հարցեր ծագեցին ՄԱԿ մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Էմին Սահակյանի «Պատվաստումների վերաբերյալ սխալ մեկնաբանություններ և հնարավոր հետևանքներ» թեմայով զեկուցման ընթացքում: Գաղտնիք չէ, որ շատ մայրեր խուսափում են իրենց երեխաներին ընդհանրապես պատվաստումներ կատարելուց, անկախ պատվաստման նպատակից: Զեկուցողը ներկայացրեց ճիշտ և սխալ տեսակետները, Հայաստան ներկրվող պատվաստանյութերի բարձր որակական հատկանիշները, պատվաստման պայմանները: Մտահոգություն են առաջացնում նաև այն լուրերը, որ պատվաստանյութերում պարունակվում են թունավոր նյութեր, խոսքը մասնավորապես, սնդիկի մասին է: Զեկուցողը նշեց, որ 2000 թվականից սնդիկն այլևս չի օգտագործվում: Ըստ վիճակագրական տվյալների, պատվաստումները փրկում են մոտ 3 մլն մարդու կյանք: 

 

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ակտիվ մասնակցության համար և նշեց, որ լավ ավանդույթ է ձևավորվել համագործակցել լրագրողների հետ: «Մամուլի խոսքը նույնքան կարևոր է, որքան բժշկի: Առողջապահական համակարգում իրականացվող ռազմավարության ամեն մի ծրագիր մեծ արձագանք է ստանում ազգաբնակչության շրջանում և այդ հարցում մեծ է խնդրի ճիշտ լուսաբանումը լրատվամիջոցների կողմից: Նախարարը մեծ ուշադրություն է դարձնում մամուլում ու հեռուստատեսությամբ ներկայացվող նյութերին և անմիջական արձագանքման միջոցով նախարարությունը փորձում է լուծումներ տալ դրանց», նշեց Անահիտ Հայթայանը: Այնուհետև, նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց լրագրողների բազմաթիվ և բազմազան հարցերին:

 

Այսպիսով, Առողջապահության նախարարության մասնագետները տեղեկացրին, որ բոլոր նորածինները մինչև 6 ամսի լրանալը պետք է ստանան ռոտավիրուսների պատվաստում: Առաջին դեղաչափը` մինչև կյանքի 6-15 շաբաթների ընթացքում, իսկ պատվաստումները կավարտվեն մինչև 32 շաբաթվա լրանալը: Նշված տարիքային խմբերի բոլոր երեխաները, ըստ պատվաստումների օրացույցի, անպայման պետք է ստանան այդ պատվաստանյութը:

 

Ռոտավիրուսների պատվաստումներ, ինչպես բոլոր պատվաստումներ ունեն հակացուցումներ, դրանցից են` գերզգայունությունը բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ և ինվագինացիայի (աղիների խցանման, անանցանելիության) դեպքերը կամ աղիների զարգացման արատները, որոնք նախապայման են ստեղծում ինվագինացիայի համար: Պատվաստումը հարկավոր է հետաձգել սուր գաստրոէնտերիտների կամ սուր հիվանդությունների առկայության դեպքերում։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Պատմության էջերից
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը...

Իրադարձություններ Հայաստանում
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օգոստոս ամսվա ընթացքում աշխատանքային այցով ծանոթացել է հանրապետության գրեթե բոլոր մարզերի բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքներին, բուժաշխատողներին հուզող...

Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...

Դեղագործական շուկա
Համագործակցության խոստումնալից սկիզբ
Համագործակցության խոստումնալից սկիզբ

Վերջին տասնամյակում, հատկապես Մերձավոր Արևելքը մանր ու մեծ հակամարտությունների, դիվանագիտական խաղերի, գերտերությունների կողմից նավթային խոշոր պատառի տիրանալու իսկական թատերաբեմի է վերածվել...

Այց առողջարանային ճամբար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար...

Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում
Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում

Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական  անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով...

Ներզատաբանություն
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր

Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա...

Վարակաբանություն
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին

Օմեգա-3 ճարպաթթուների մասին այսօր շատ են խոսում: Դրանք դարձել են առողջ սննդի հոմանիշները:  Օմեգա-3 ճարպաթթուները կազմում են ճարպի հիմքը: Տարբերում են մի քանի տեսակի ճարպաթթուներ` հագեցած, մոնոչհագեցած և բազմաչհագեցած...

Վիտամիններ և միներալներ
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞

Դեռևս 18-րդ դարում փիլիսոփաները կարծում էին, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինել դեղպատրաստուկներին: Բժիշկները հաստատում են. սպորտով տարվելը սրտի հիվանդությունների, դիաբետի զարգացման...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ցավակցական
Ցավակցական

Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է   Մոսկվայի  Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Պատմության էջերից
MIS. առաքելություն և նպատակ

Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված  MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց...

Ստոմատոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դերենիկ Դումանյան ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան վերջերս ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ...

Գիտական խորհուրդ՝ ՀՀ առողջապահության նախարարին կից

Դերենիկ Դումանյանի հրամանով դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծվել է գիտական խորհուրդ:  ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում
Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում

Վիտամինների և կենսաբանական ակտիվ հավելումների վրա փող ծախսելու փոխարեն, օրգանիզմի բնական պաշտպանությունը կարելի է բարձրացնել առավել մատչելի և հաճելի միջոցներով: Միայն հիշեք. ամեն ինչ չափի մեջ է լավ...

Առողջ ապրելակերպի հիմունքները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ